Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-gg6MZQMk3w
A A
Քաղաքականություն

Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ որոշումը (տեսանյութ)

 ԲԴԽ-ն  մերժեց  Արդարադատության նախարարության միջնորդությունը և կարգապահական պատասխանատվության չենթարկեց Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց  Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ  որոշումը։

Հիշեցնենք, որ Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի  միջնորդության  հիմքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդումն էր։

Ըստ դիմումատուի՝ Ալեքսանդր Ազարյանը խախտում է թույլ տվել «5-րդ ալիքի» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով՝  ՀՔԾ պետի վերաբերյալ որոշ արտահայտություններ անելով։

Նիստից հետո  Ալեքսանդր Ազարյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր  համար ցանկացած որոշում ԲԴԽ-ից սպասելի էր։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի այս որոշումից հետո դատավորներն ավելի անկաշկա՞նդ են լինելու, նա պատասխանեց ․ «Կաշկանդվողը կկաշկանդվի, անկաշկանդը՝ ոչ: Ես մշտապես անկաշկանդ եմ եղել»։