Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 9-ը հուլիսի․ Քոչարյանը չի ուզում, որ Արցախի հարցը լուծվի.Արտաշես. Գեղամյան (տեսանյութ)

Եվրոպական երկինքը սահմանափակում է ռուսական օդանավերի երթեւեկությունն իր տարածքում։ Պատճառը դրանց ստանդարտներն են։ Հայկական ավիաուղիները ստիպված է տուգանքներ վճարել եվրոպական երկինքը ռուսական օդանավերով աղտոտելու համար։ Մեր ավիաուղիները պայմանագրով Էյրբաս են վարձակալել, որի վառելիքածախսը 30 տոկոսով քիչ է ռուսական օդանավերից։

1998-ի հուլիսի 9-ին ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ գումարվում է հերթական Գերագույն Ժողովը։ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նկատում է, որ երբ 10 տարի առաջ պերեստրոյկան դարձավ ազգային-ազատագրական պայքար, դա բնազդ էր, ոչ թե՝ ծրագիր։ Այսօր Դաշնակցությունը նոր Գերագույն Մարմին կձեւավորի, որտեղ հիմնական դերը կտա Հայ Դատին ու պահանջատիրությանը։ Հրանտ Վարդանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը ցանկանում է Երեւանում ծխախոտի գործարան կառուցել եւ նույնիսկ դրա համար խորհրդակցել է թիվ մեկ ծխախոտագործի հետ ։ Սակայն ղարբաղյան ծագում ունեցողների հետ գործ ունեցել է։

2009-ի հուլիսի 9-ին կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը Երուսաղեմի եւ Պոլսո նվիրապետական աթոռների գահակալների եւ եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ այցելում են Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին։ Ձեռքսեղմումը միանգամայն քաղաքացիական է։ Արտաշես Գեղամյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հռչակում է, որ Քոչարյանը չի ուզում, որ Արցախի հարցը լուծվի։ Քոչարյանի կառավարման ընթացքում տնտեսությունն, ըստ Գեղամյանի, ավելի հիմնավոր անկում է ապրում, մինչդեռ այդ մարդն ամեն ամիս տնտեսական աճ է ցույց տալիս։

2001-ի այս օրը գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հրամանով ստեղծվել է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ հնչեցված մեղադրանքներն ուսումնասիրող 7 հոգիանոց հանձնաժողով։ Գագիկ Ջհանգիրյանի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով դատախազին է դիմել Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը։ Թամազյանը նկատում է, որ Ջհանգիրյանի մասով քննարկելու շատ բան կա։

2008-ի այս օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը արձագանքել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումին` պատրաստակամություն հայտնելով «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները»: Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին հուլիսի 4-ին հղած նամակում Արմեն Հարությունյանը, մասնավորապես, գրել էր. «Խնդրում եմ սեղմ ժամկետներում իմ եւ իմ ընտանիքի անդամների անհատական պահպանությունը, իմ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, ընտանիքիս անդամների տրանսպորտային սպասարկումը իրականացնելու նպատակով ապահովել լիազոր մարմնի հինգ աշխատակցով եւ երկու ավտոտրանսպորտային միջոցով»: Օմբուդսմենի նամակում չկար հիշատակում իր եւ իր ընտանիքի անդամների համար որեւէ կոնկրետ սպառնալիքի մասին:

Երիտասարդները Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին փորձում են նվեր մատուցել ծննդյան 44-ամյակի առիթով։ Նրանք ստորագրահավաք են սկսել Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու պահանջով։ Մեկ ամսից այն պետք է հանձնեն Սերժ Սարգսյանին։ 10 հազար արդեն հավաքվել է, բայց քիչ է։ Երգիծաբան Վահրամ Սահակյանը 2012-ի հուլիսի 8-ին պատմում է, թե ինչպես է բեմականացրել իր աղմկահարույց ծեծը։ Կատակ է արել։ Վերջին օրերին նա կատակներ շատ էր անում։ Սակայն անձնագիրը պատռել է ամենայն լրջությամբ։