Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես համոզված եմ՝ ՍԴ-ում բռնկված հրդեհը ամբողջությամբ մարել ենք․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, որ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը, նշում է, որ հանձնաժողովում նման մոդել չի քննարկվել, բայց պաշտոնական առաջարկ ստանալու դեպքում անպայման կքննարկվի, թեև Հովակիմյանը  կարծում է, որ Ազգային ժողովը ժողովրդի իրավունքի իրացնողն է և հենց դրա համար էլ Ազգային ժողովին է տրված թեկնածուներին ընտրելու լիազորությունը։

Ինչ վերաբերում է նախագահի մատնանշած հակակշիռների ձևավորման անհրաժեշտությանը, Հովակիմյանն ասում է․

«Հակակշիռը այս դեպքում հենց  այն է, որ թեկնածուներին առաջադրում են երեք դատարանակազմ մարմինները՝ նախագահը, Կառավարությունը  և Դատավորների ընդհանուր ժողովը»։

Նախկինում Սդ անդամի թեկնածու առաջադրում էր Ազգային ժողովի նախագահը, ըստ Հովակիմյանի՝ այդ դեպքում հակակշիռ գրեթե չկար, մինչդեռ գործող մոդելը  ապահովում է հակակշիռները։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին և մեր հարցադրմանը, թե արդյո՞ք հանգուցալուծվեց ՍԴ ճգնաժամը, որի մասին խոսում էին իշխանության ներկայացուցիչները, Հովակիմյանն ասաց․

«Ես ակնկալում եմ, որ այս գործընթացը կբերի Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերջնական լուծման, բայց եթե որևէ բան չանեինք այս ճգնաժամը լուծելու ուղղությամբ, կստացվեր, որ մենք տեսնում ենք, որ այնտեղ հերդեհ է բռնկվել և նստել նայում ենք՝ հրդեհը ինչքան շատ վնաս է տալու, մենք այս դեպքում հրդեհը մարում ենք և համոզված եմ, որ ամբողջությամբ մարել ենք, ՀՀ-ն կունենա լեգիտիմ և հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,-համոզմունք հայտնեց պատգամավորը։