Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aragac 7.07.
A A
Սպորտ

«Արագած» ֆուտբոլային ակումբը համաձայն չէ ՀՖՖ-ի ներկայացրած փաստերի հետ

Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայում հանդես եկող Աշտարակի «Արագած» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Սերյոժա Աղումյանը հուլիսի 6-ին գրություն էր ուղարկվել ՀՖՖ-ին` խնդրելով օրենքով սահմանված կարգով տրամադրել ս. թ. հուլիսի 2-ին կայացված որոշման համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ակումբին տրամադրել է այդ նյութերը: Դրանից հետո «Արագած» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել պաշտոնական նոր հայտարարությամբ:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մենք ստացանք տեղեկությունները: 100% փաստեր, ինչպես նաև նյութեր Ինտերպոլից, ЦРУ-ից, ԱԱԾ-ից, Greenpeace-ից և այլ մարմիններից մենք այդպես էլ չստացանք…

Ցավոք, մենք չենք կարող մեր թիմի ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչու են որակազրկվել: Ոչ թե այն պատճառով, որ տեղեկություններ հրապարակելու իրավունք չունենք, այլ որովհետև մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու են նրանք որակազրկվել…: Եթե լինենք հակիրճ, դրանք պարզապես տեղեկություններ էին գործակիցների անկումների մասին: Իսկ, եթե խոսենք մանրամասն, դրանք գործակիցների անկման րոպեական արձանագրում է…:

Հ.Գ. Հարգելի պարոն Մելիքբեկյան, գործակիցներն իջել են միայն «Արագածի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» և «Մասիսի» մասնակցությամբ հանդիպումների ընթացքո՞ւմ, թե՞ որոշ նամակներ փոստատար աղավնին կորցրել է…»:

 

Այդպիսով, «Արագած» ֆուտբոլային ակումբը համաձայն չէ ՀՖՖ-ի կողմից ներկայացրած փաստերի հետ: Պատճառն այն է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է «հավաստի տեղեկություններ» ստանալ այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Ինտերպոլը, ЦРУ-ն, ԱԱԾ-ն և Greenpeace-ը:

 

Նշենք, որ ֆեդերացիան «Արագածի» մասնակցությամբ 9 հանդիպում ընդգրկել է պայմանավորված խաղերի ցուցակում: Ահա դրանք.

16/08/2019 Արագած – ԲԿՄԱ՝ 1:3

20/08/2019 Վան – Արագած՝ 4:1

24/09/2019 Վեստ Արմենիա – Արագած՝ 2:1

30/09/2019 Արագած – Անի՝ 2:2

06/11/2019 Փյունիկ-2 – Արագած՝ 2:2

28/11/2019 Արարատ-Արմենիա-2 – Արագած՝ 6:0

08/12/2019 Արագած – Արարատ-2՝ 2:2

28/02/2020 Արագած – Դիլիջան՝ անավարտ է մնացել

04/03/2020 ԲԿՄԱ – Արագած՝ 6:1

 

Հ.Գ. Ոչ-ոքի ավարտված երեք խաղերում «Արագածի» մրցակիցները հաշիվը հավասարացրել  են հանդիպման վերջին րոպեին, դրանցից մեկը՝ 11մ հարվածով: