Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol uxix (1)
A A
Սպորտ

Ուղիղ. «Ալաշկերտ» - «Լոռի ՖԱ». պայքար Եվրոպայի լիգայի համար (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում կհանդիպի Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին:

Ալաշկերտցիներն այժմ 41 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը: Վանաձորյան ակումբը մեկ միավոր քիչ ունի և ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Թիմերը հիմնականում պայքարում են 4-րդ տեղի համար, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր է տալիս, քանի որ Հայաստանի գավաթի եզրափակիչ են մտել առաջնության երկու առաջատարները՝ «Արարատ-Արմենիան» ու «Նոան»:

 

 «Ալաշկերտ» - «Լոռի ՖԱ» խաղը սակայն ուշացումով կսկսի, այդ մասին հայտնել է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Լոռի ՖԱ»-ի թիմային ավտոբուսի խափանման պատճառով Վանաձորյան թիմը ուշացումով է հասել մրցավայր: Խաղը կմեկնարկի 20 րոպե ուշացումով՝ 18:20-ին: Այն դիտեք ստորև․