Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mourinjo
A A
Սպորտ

Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու են թիմի 2 ֆուտբոլիստները վիճաբանել խաղադաշտում

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության «Էվերտոնի» հետ խաղի ընդմիջմանը տեղի ունեցած միջադեպը, երբ թիմի դարպասապահ Ուգո Լյորիսը հարձակվել է իր խաղընկեր Սոն Հին Մինի վրա և կռվի բռնվել:

«Եթե դուք ցանկանում եք ինչ-որ մեկին մեղադրել, ապա դա ինձ է վերաբերում: Ես քննադատել եմ իմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք ինքնաքննադատաբար չեն մոտենում իրենց: Ես պահանջել եմ ավելի պահանջկոտ լինել միմյանց նկատմամբ: Սոնը հրաշալի տղա է, նա բոլորին դուր է գալիս, սակայն թիմի ավագը նրան ասել է, որ պետք է ավելի շատ աշխատել և օգնել թիմին: Թիմը պետք է աճի, իսկ դրա համար անհատականություններ են պետք», - ասել է պորտուգալացի մասնագետը:

Նշենք, որ երկրորդ խաղակեսի սկզբին ֆուտբոլիստները սեղմել են միմյանց ձեռքը և հաշտվել իրար հետ: «Տոտենհեմը» հաղթել է 1:0 հաշվով և բարձրացել 8-րդ հորիզոնական: Լոնդոնցիները ձգտում են զբաղեցնել 6-րդ տեղը, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր կարող է