Առնվազն մեկ անգամ էլ կերկարացնենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲազմաթիվ երկրներից գալիս են լուրեր, որ կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր երկում ևս իրավիճակը շարունակում է մնալ ծանր, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է։
Վարչապետը վերահաստատեց՝ իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների հետ համագործակցության և վարքագծի փոփոխության դեպքում։
«Հիմնական խնդիրը, որ տեսնում եմ, այն է, որ քաղաքացիները չեն հավատոմ իրենց անհատական վարքագծի փոփոխության ազդեցությանը կոնկրետ իրավիճակի վրա և սա ամենակարևոր խնդիրն է»։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերն ախտահանելու կարևորությունը։
Դիմակի էֆեկտիվությունը միջազգայնորեն ապացուցված փաստ է,-վստահեցրեց նա։
«Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում այլևս թեկուզ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել այս իրավիճակը հաղթահարելու համար»։
Վարչապետը նաև ընդգծեց, որ եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն ևս մեկ անգամ կերակարացնենք արտակարգ դրությունը․
«Արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել, մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունը անընդհատ երկարացնել, բայց չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին ընդգծեց, որ արձանագրված դեպքերի քանակը լավ է այն առումով, որ աճ չկա, սակայն վատ է, որ այդ թվերը շարունակում են մնալ բացարձակ մեծ․
«Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդը արդեն հասել է 2600-ի, որոնցից 2300-ը սովորական մահճակալներ են և մոտ 300-ը վերակենդանամացման մահաճակալներն են։ Հատկապես բարձր է մնում վերակենդանացման բաժանմունքի մահճակալների զբաղվածությունը»։
Թորոսյանի փոխանցմամբ՝ այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 650 քաղաքացի, որոնցից 47-ին միացված է թոքերի առողջական շնչառական ապարատ։
Առողջապահության նախարարը շեշտեց, որ դիմակների պատշաճ կրման շնորհիվ է, որ այսօր թվերը շարունակում են մնալ հարաբերականորեն կայուն։
«Բոլորին հասցնում ենք սպասարկել, բայց մեր խնդիրը միայն սպասարկելը չէ, այլ ավելի քիչ դեպքեր ունենալը»։