Բացել լրահոսը Փակել լրահոսը
33
A A
Հասարակություն

Հնարավորություն ունենք ոչ միայն քննադատելու, այլ նաեւ աջակցելու. Նինա Կարապետյանց (տեսանյութ)

ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը եւ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է աջակցել Հայաստանում Պրոբացիայի ծառայության զարգացմանը եւ կայացմանը։

«Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք ոչ միայն քննադատելու, ինչպես նախկինում հնարավոր է եղել, այլ նաեւ աջակցելու։ Վստահ եմ, որ հեղափոխությունից հետո ունենք այնպիսի շանս, որ մեր երկիրը կարող ենք զարգացնել եւ տանել առաջ»,- ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։