Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազատ դեմոկրատներ
A A
Քաղաքականություն

Սահմանադրությամբ ապրելը ո՛չ թե պարտականություն է, այլ ազատ մարդու առավելություն․ ԱԴԿ

                                       Շնորհավորական ուղերձ

Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, շնորհավորում ենք բոլորիս մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

1995թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը կատարեց անվիճարկելի ընտրություն՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որի արդյունքում մեր պետությունն արտահայտեց քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով շարժվելու իր հաստատակամությունն ու վճռականությունը:

Անկախ պետականության կայացման գործում այս նշանակալի տոնի կապակցությամբ ցանկանում ենք բոլորիս Սահմանադրությամբ ամրագրված իրապես ինքնիշխան եւ ժողովրդավար, սոցիալական եւ իրավական պետություն, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխավորում, օրենքի եւ իրավունքի գերակայության սկզբունքի լիակատար իրացում:

ՀՀ Սահմանադրությունը հիմնարար փաստաթուղթ է՝ որպես մեր անկախության և հետագա զարգացման օրակարգի երաշխիք, եւ թող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անվերապահորեն հավատարիմ լինի Սահմանադրության տառին և ոգուն, քանզի Սահմանադրությամբ ապրելը ո՛չ թե պարտականություն է, այլ ազատ մարդու առավելություն:

Ցավոք, տարիների ընթացքում օրվա իշխանությունների կողմից միշտ եղել են փորձեր Սահմանադրությունը հարմարացնելու ըստ իրենց քաղաքական ցանկալի նպատակների, ինչն էլ հենց էականորեն ազդել է եւ’ պետության ժողովրդավարացման, եւ’ հասարակության կողմից Սահմանդրությունը որպես հիմնարար օրենք ընկալման վրա։

ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին` ասվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում: Սա է միակ գիտակցումը, որ պետք է ուղենիշ լինի ցանկացած իշխանության համար, քանզի մեր բարձրագույն արժեքն ու

ամենամեծ կապիտալը ՀՀ քաղաքացին է, իսկ պետության և հասարակության զարգացման կարևոր երաշխիք հանդիսացող Սահմանադրությունը պետք է գործի և իրացվի միմիայն ի շահ ՀՀ քաղաքացու բարօրության ու համերաշխության, միջազգայնորեն հռչակված սկզբունքներին համահունչ՝ մարդու հիմնական ազատությունները եւ իրավունքները պաշտպանելուն։

 

                                                      Ազատ դեմոկրատներ կուսակցություն

05.07.2020 թ.

                                                                                                                                          ք. Երևան