Բացել լրահոսը Փակել լրահոսը
քիմ
A A
Քաղաքականություն

Քիմ Քարդաշյանը կդառնա՞ ԱՄՆ առաջին տիկինը (տեսանյութ)

Ամերիկացի ռեպեր Քանյե Ուեսթը  հայտարարում է, որ կմասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին։ «Պետք է իրագործենք Ամերիկայի խոստումը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր տեսլականը և կառուցելով մեր ապագան: Ես առաջադրում եմ իմ թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար»,-  գրել է նա։

Դեռեւս պարզ չէ՝ նա կատակել է՝ նման թվիթ անելով, թե ոչ, սակայն  այն հայտնվել է  միջազգային  մամուլի էջերում։  Ու այս լուրը  տարածելով՝  բոլորը միաժամանակ ընդգծել են, նրա կինը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է։

 Տեսլա էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերրության տնօրեն Էլոն Մասքն արդեն աջակցություն է հայտնել Ուեսթին թվիթերյան գրառման միջոցով՝ ասելով «Դու ունես իմ լիակատար աջակցությունը»: