Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևանությամբ գտնվող տներ

Հուլիսի 4-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է իրար հարակից երկու տան տանիք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ ժամը 21:29-ին։

Այրվել են առաջին տան (100 ք.մ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 70 ք.մ և երկրորդ տան (60 ք.մ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 ք.մ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարևանությամբ գտնվող այլ տներ։



Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն