Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռազմաբազա 102
A A
Հասարակություն

Հայաստանում հետաքննում են ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները. ՏԱՍՍ

Հունիսի 4-ին Հայաստանի Գյումի քաղաքում՝ վարձակալած տանը, հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի:

Ստորաբաժանման հրամանատարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում, տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգից, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ հաղոդրագրության՝ տղամարդը պայմանագրային հիմունքով  ծառայել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում:

Բռնության հետք չի հայտնաբերվել, նախնական տվյալներով  զինծառայողի մահվան պատճառ հանդիսացել են անձնական հանգամանքները: