Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Գորգիսյան
A A
Քաղաքականություն

Գեւորգ Գորգիսյանը՝ COVID-19-ի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման մասին

ԱԺ-ում ստեղծվելիք՝ կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ղեկավարելու է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Հանձնաժողովը ղեկավարելու առաջարկ հնչեցրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ այս առումով ԲՀԿ-ի հետ տարաձայնություն երբեք չի եղել։ 

Նրա խոսքով՝ հանձնաժողովի օրակարգում դրվելու են ամբողջական արտակարգ իրավիճակի և համավարակի պայմաններում կառավարության կատարած բոլոր գործողությունները, թերացումները, ծախսած գումարները, դրանց նպատակահարմարությունը։

 Մեր դիտարկմանը, թե հանձնաժողովում մեծամասնություն լինելու են «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, արդյոք այս առումով մտահոգություններ չունե՞ն, Գորգիսյանն արձագանքեց․

«Երբ ասում էինք՝ պետք է քննարկվի՝ արդյոք նպատակահարամար կլինի՞ այս Ազգային ժողովում ստեղծել նման հանձնաժողով, հենց սա նկատի ունեինք, բայց, կարծում եմ, հաշվի առնելով, որ հանձնաժողովը ղեկավարվելու է մեր պատգամավոր Արկադի Խաչատրյանի կողմից, նա կկարողանա գործնական միջավայր ձևավորել, որպեսզի նորմալ, թիմային աշխատանք լինի, և տեղ գտած բոլոր թերացումները բացահայտվեն»։

Հանձնաժողովի կազմը հաստատվելու է լիագումար նիստում, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին,- տեղեկացրեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ այս օր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։