Վճռաբեկ դատարանում Քոչարյանն աջակիցներ ունի՝ գրավը վճարած Սամվել Կարապետյանի բարեկամը․ Ս․Սաֆարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը մտածում է, որ Վճռաբեկ դատարանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն աջակից դատավորներ ունի։ Մեկը Սերժիկ Ավետիսյանն է, որը ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի բարեկամն է։
Վերջինս, հիշեցնենք, Ռ․Քոչարյանի համար գրավ վճարած գործարարներից մեկն է։ Մյուս դատավորը Լիլիթ Թադևոսյանն է, որը տարիներ առաջ առնչություն է ունեցել Մարտի 1-ի գործին։
Եվ փաստաբանը կարծում է, որ այս դատավորները կարող են ազդեցություն գործադրել, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ նույնպես ազատության մեջ մնա։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Ռ․Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։
Ս․Սաֆարյանը նաև գտնում է, որ քննությունից, ինչպես նաև արդարադատությունից Ռ․Քոչարյանի խուսափելու հավանականությունը մեծ է, քանի որ Ռուսաստանում շատերը նրա կողքին են։ Նա հիշեցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները նախկին նախագահի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում