Բացել լրահոսը Փակել լրահոսը
կենտրոնական բանկ
A A
Հասարակություն

Կենտրոնական բանկի պատասխանը

«Ա1+»-ի հետ զրույցում հունիսի 29-ին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ, «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, իրավաբան, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանն ասել էր, որ վարկային կազմակերպությունների գործունեության հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։

Այս առնչությամբ «Ա1+»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ հետևյալ հարցերով․

1․ Քանի՞ տոկոս տոկոսադրույք է սահմանել ԿԲ-ն վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի համար։

2․ Եթե Կենտրոնական բանկը բացի 24 տոկոս տոկոսադրույքից պետք է չափորոշիչ սահմաներ նաև այլ վճարների համար, ինչո՞ւ չի սահմանել։ Եվ եթե չպետք է այլ վճարումների համար սահմաներ, ապա ինչո՞ւ։

3․ Արդյո՞ք այս դեպքում ԿԲ-ն անգործություն է դրսևորել․ ո՞րն է Ձեր մեկնաբանությունը։

Կենտրոնական բանկն այսօր պատասխան է ուղարկել։ Բանկից ուղարկված պատասխանում նշված է, որ ՀՀ-ում վարկերի (փոխառությունների) տոկոսադրույքները  կարգավորվում են են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի https://www.irtek.am/views/act.aspx?aid=150008 46-րդ (Փոխառություն) եւ 47-րդ (Վարկ) գլուխներով:

Բացի այդ ԿԲ-ն վկայակոչել է «Սպառոկան կրեդիտավորման մասին» օրենքը https://www.irtek.am/views/act.aspx?aid=44401՝ նշելով, որ օրենքի 16-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված մի շարք ենթաօրենսդրական ակտերով սահմանվել են պարտադիր կերպով փաստացի տոկոսադրույքը տարբեր եղանակներով հրապարակելու և այլ կերպ հաճախորդներին հասանելի դարձնելու (տեղեկացնելու) պահանջներ, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև ֆինանսական կազմակերպության կողմից հրապարակվող տեղեկություններում (պաշտոնական կայք, գովազդ և այլն):

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ով https://www.irtek.am/views/act.aspx?aid=150866 սահմանվում է վարկատու կազմակերպության պարտականությունը․ վարկերի դեպքում տրամադրել էական պայմանների անհատական թերթիկ և ցանկության դեպքում ընձեռել բավարար ժամանակ (10 oր)՝ վերջինիս ծանոթանալու համար, պայմանագրի կնքման ժամանակ տրամադրել վարկի մարման ժամանակացույցի և պայմանագրի օրինակ, որտեղ ամբողջական ընդգրկված են վարկի էական պայմանները, սպառողի իրավունքներն ու պարտականությունները, վճարման ենթակա տոկոսագումարը և այլ էական տեղեկատվություն: 

Իսկ ենթադրյալ հանցավոր անգործության վերաբերյալ նշված է․ «․․․ կարծում ենք, որ Կենտրոնական բանկի հանցավոր անգործության վերաբերյալ ներկայացված հարցադրումները տեղին չեն, իսկ ցանկացած անձի կողմից իրենց դատողությունների արդյունքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը վերջիններիս իրավունքն է»: 

 Մանրամասները՝ ստորև ներկայացված փաստաթղթերում։