A
A
11 հիվանդ տանը սպասում է հոսպիտալացման. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերակենդանացման բաժանմունքները մնում են լիքը։
Ժամը 9-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից 4-ը միջին ծանրության է, իսկ 7-ը՝ թեթև:
«Կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել: Ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի, արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի»,-հայտնեց նախարարը։
80 մարդ սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ:
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ որ մարզերում ընթանում են հիվանդանոցային տեղերի ծավալման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 593 նոր դեպք։