Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu 1.07.
A A
Սպորտ

«Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանը կարիերան ավարտելու որոշում է կայացրել

Երևանի «Ուրարտուի» երկարամյա ավագ Արամ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել: Այդ մասին հատնում է ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» մարզաշապիկով ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա 2005 թվականից սկսած «Բանանցի», այնուհետև «Ուրարտուի» կազմում մասնակցել 211 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելը չի նշանակում, որ ավարտվում է նաև Արամ Բարեղամյանի կապը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Ինչպես նշում է աղբյուրը, նա ծավալելու է մարզչական գործունեություն, և արդեն ընդգրկվել է Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբում։