Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալինա
A A
Հասարակություն

Նախարարությունն արդեն տեղյակ էր դեպքից․ ԱՆ մամլո խոսնակի պարզաբանումը՝ տատիկի կորած դիի վերաբերյալ

ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է․

‼️Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: