Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել

6  տարի 3 ամիս անազատության մեջ գտնվող Արմեն Ղազարյանն այսօր Վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել է։   Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպաններից Հայարփի Սարգսյանը։

Արմեն Ղազարյանը մեղադրվում է 2000 թ-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած տարբեր հանցագործությունների  կատարման մեջ:

Այնտեղ 9 տարի անց գործը փակվել է եւ Հայաստանում  վերաբացվել 2011թ-ին: Նա մեղադրվում էր ավազակության, մարդու առևանգման, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Արմեն Ղազարյանը առաջադրված երկու մեղադրանքներով արդարացվել էր, իսկ մեկով դատապարտել 6 տարի 6 ամսվա ազատազրկման։

  Վերաքննիչ բողոք ներկայացրել էին ոչ միայն Արմեն Ղազարյանի պաշտպանները, այլ նաեւ դատախազը։

  Եթե դատախազը Վճռաբեկ բողոք չներկայացվի, պաշտպանական կողմը կդիմի դատարան փոխհատուցման համար։

 Ի դեպ, ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել պաշտպանական կողմի  բողոքը՝  Արմեն Ղազարյանի  ապօրինի կալանքի տակ գտնվելու վերաբերյալ։