Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ինչու է պայթեցվում «Ձյունիկ սառնարանի» շենքը (տեսանյութ)

A A

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստի շենքի պայթեցումը հետաձգվել է մյուս շաբաթ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Վազգեն Պետրոսյանը։ Շենքի պայթեցմամբ զբաղվելու  է հենց այս ընկերությունը։

Թե որն է հետաձգելու պատճառը, Պետրոսյանն ասաց, որ համայնքը պետք է տեղյակ պահեր ճանապարհային ոստիկանությանը ճանապարհները փակելու համար, այս առումով որոշակի խնդիր է առաջացել։

Պետրոսյանի խոսքով՝ նախորդ տարվա հրդեհից հետո շենքը դարձել է վթարային և վերականգնման համար պիտանի չէ

«Սեյսմիկ եզրակացությունը կա տեխնիկական անվտանգության կենտրոնի և Արտակարգ իրավիճակների նախարարության, ըստ որի՝ շենքը 4-րդ կարգի վթարային է»։

Այսօր արդեն շենքը ապամոնտաժելու թույլտվություն կա, որն արվելու է պայթեցման եղանակով։

Նրա խոսքով՝ շենքն ամբողջությամբ դատարկված է, ապրանքներ ներսում չկան։ 

Մեր նկարահանումների ընթացքում էլ նկատեցինք, որ աշխատանքները շարունակվում էին, շենքից դուրս էին բերվում որոշ իրեր, որոնք հետագայում կարող են պիտանի լինել օգտագործման համար։

Պայթեցնող ընկերության փոխտնօրենին հայտնի չէր, թե ինչ է նախատեսվում կառուցել այդ տեղում։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ի կողմից հայտարարություն էր տարածվել այն մասին, որ  հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։