Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայտնի է, մինչև երբ Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Ռոմայում»

Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը երկարաձգել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունը, բացի այդ Լոնդոնի «Արսենալի» հետ նախնական պայմանավորվածության է եկել, ըստ որի հայ ֆուտբոլիստը 2020-21թթ կշարունակի վարձակալությամբ ելույթ ունենալ իտալական թիմում: 

«Ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ տարով մնում եմ այստեղ, քանի որ նպատակներ ունեմ, որոնք ցանկանում եմ իրագործել», - ակումբի տնօրեն Գուիդո Ֆիենգայի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասել է Հենրիխ Մխիթարյանը:

«Մենք ուրախ են, որ Մխիթարյանն որոշել է մնալ մեր հետ և ցանկանում է մասնակցել մեր նոր նախագծին: «Ռոմայի» նպատակները չեն փոխվել, պարզապես ուզում ենք ավելի պրոֆեսիոնալ դառնալ, ավելի հարգանքով վերաբերվենք մեր գույներին ու երկրպագուներին: Ես ցանկանում եմ, որ Միկին երկար մնա Հռոմում, և շնորհակալ եմ, որ ինքը նոր թափ հաղորդեց մեզ», - հանդիպումից հետո նշել է «Ռոմայի» տնօրենը: