Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

Արկադի Անդրեասյանը նոր պաշտոն է ստացել «Ուրարտու» ակումբում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի փոփոխություն։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտուի» զարգացման գծով փոխտնօրեն Արկադի Անդրիասյանը նշանակվել է ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի խորհրդական։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ուրարտուում» է 2019 թվականի օգոստոսից: Նա հիմնականում զբաղվում էր երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման հարցերով:

Հավելենք, որ ակումբն այժմ աշխատանքի են հրավիրում թարգմանիչների, որոնք պետք է անմիջականորեն աշխատեն մարզիչների և ֆուտբոլիստների հետ: Դա վկայում է այն մասին, որ ակումբում ավելանալու են օտարերկրացի մասնագետներն ու խաղացողները: