Բացել լրահոսը Փակել լրահոսը
naxagah
A A
Պաշտոնական

Գույքահարկի փոփոխության հարցը՝ Նախագահի մոտ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների, այդ թվում՝ շինարարության և անշարժ գույքի ոլորտներում ստեղծված իրավիճակի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած՝ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին, ոլորտի վրա դրա հնարավոր ազդեցությանը՝ նկատի ունենալով գույքահարկի դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունները: