Բացել լրահոսը Փակել լրահոսը
200501160236-south-korea-gathering-buddha-birthday
A A
Հասարակություն

Առցանց մրցույթ՝ «Կորեան հայերի աչքերով»

ՌԴ-ում (համատեղությամբ Հայաստանում) Կորեայի Հանրապետության դեսպանատանը կից մշակույթի կենտրոնը Բրյուսովի պետական համալսարանի հետ համատեղ մեկնարկում են առցանց մրցույթ՝ «Կորեան հայերի աչքերով» խորագրով: 

Նախագծի նպատակն է ոգևորել Հայաստանի տարածքում կորեական մշակույթի սիրահարներին՝ ակտիվ անցկացնել ժամանակը այս ինքնամեկուսացման օրերին: 

Լավագույն աշխատանքները կօգտագործվեն որպես բովանդակային միջոց՝ Հայաստանի և Կորեայի միջև մշակութային համագործակցության առաջխաղացման գործում: 

 

Անցկացման ժամանակահատված՝ 2020թ, հունիսի 16-հուլիսի 31

Արդյունքների ամփոփում՝ օգոստոս 

Մասնակիցներ ՝ ՀՀ քաղաքացիներ

 

Մրցանակներ՝

 

- Գրան-պրի (ՍԱՄՍՈՒՆԳ սմարթ հեռախոս)

- հեռախոսի համար նախատեսված աքսեսուարներ 

- կորեական կոսմետիկա և կորեական ուտելիքներ

 

Աշխատանքային թեմաներ

  • Կորեան իմ աչքերով (կորեական խոհանոց, կորեական ազգային և ժամանակակից երաժշտություն, տուրիզմը Կորեայում, կորեական ազգային հագուստ,  կորեական գիր՝ հանգըլ, ինչպես նաև հայ-կորեական հարաբերությունների ապագա խորհրդանիշները, հայկական և կորեական խոհանոցների նմանությունները/տարբերությունները, երկու մշակույթների և ավանդույթների համեմատություն

Մասնակցելու պայմանները ՝ ըստ աշխատանքի տեսակների

 

  իլյուստրացիա (գրաֆիկական աշխատանք, նկար)   
կոմիքս (ամենաշատը 2 էջ)

  լուսանկար

  վիդեո 

 

Աշխատանքային պահանջներ ՝

 

ԼՈՒՍԱՆԿԱՐ/ ԻԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ/ ԿՈՄԻՔՍ

  1. Ինստագրամում հետևում եք Կորեական մշակույթի կենտրոնի էջին ՝ @kculturerus
  2. Տեղադրում եք ձեր աշխատանքը ինստագրամի ձեր անձնական էջում
  3. Աշխատանքի նկարագրությունում տեղադրում եք հետևյալ հեշթեգը ՝    

       #корейскийкультурныйцентр  #Кореяглазамиармян

  1. Եվ վերջում անհրաժեշտ է ձեր աշխատանքի հղումը ուղարկել հետևյալ էլ. հասցեին ՝ [email protected]՝ նշելով անուն ազգանուն հայրանուն, կոնտակտային տվյալներ և աշխատանքի թեման:

 

ՎԻԴԵՈ – ոչ ավել  քան 4 րոպե 

  1. Բաժանորդագրվում եք Կորեական մշակույթի կենտրոնի Յութուբյան ալիքին ՝ @kculturerus
  2. Տեղադրում եք աշխատանքը ձեր անձնական յութուբյան ալիքում ՝ նշելով թեման և ուղարկում եք վիդեոն կամ հղումը [email protected] էլ. հասցեին ՝ նշելով անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային տվյալներ և թեմայի անվանումը
  3. Վիդեոյի նկարագրությունում տեղադրում եք հետևյալ հեշթեգը ՝    

               #корейскийкультурныйцентр#Кореяглазамиармян

 

Ստեղծագործական միտքը աշխատանքներում ողջունելի է:


Հաջողություն բոլորին: