A
A
Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսի դեմ բուժվող պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից
Աջակցիր «Ա1+»-ինԱրտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում։
Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:
Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում: