Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՄ
A A
Քաղաքականություն

Երիտասարդ ՀՀԿ-ականները ԵՄ շենքի մոտ էին (տեսանյութ)

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հավաք  Էր անում Եվրամիության գրասենյակի մոտ և ԵՄ դեսպանին հասցեագրված նամակ փոխանցեց՝ ուշադրություն հրավիրելով տեղի ունեցող զարգացումներին։

«ԵՄ գրասենյակն ընտրված էր, որովհետև մասնավորապես ԵՄ դեսպանի, անձնապես ԵՄ դեսպանի և մի շարք այլ դեսպանների վերջերս արած կողմնակալ հայտարարությունների կամ որոշ դեպքերում հրապարակային լռության պատճառով իշխանությունների մոտ տպավորութուն է ստեղծվում, որ եվրոպական և միջազգային այլ կառույցներ համաձայն են այն գործընթացների, այն սահմանադրական կարգի տապալման հետ, իշխանազավթման հետ, զսպումների, հակակշիռների մեխանիզմների և պարզագույն օրենքների խախտման հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում։

Այնինչ եղել են հայտարարություններ ԵԽ-ից, Վենետիկից (Վենետիկի հանձնաժողով - հեղ․), Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից և մի շարք այլ եվրոպական կառույցներից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը։

ՀՀԿ ԵԿ անդամները, հավշի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, հավաքից հետո փոքր խմբերով  նամակ են փոխանցում նաև ավելի քան 22 ԵԱՀԿ դիվանագիտական առաքելություն իրականացնող, Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ եկրներների գրասենյակներ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի գրասենյակներ և կազմակերպություններ։ 

ՀՀԿ-ականները շարունակելու են նաև այլ քայլերի դիմել։ «Ժամանակը ցույց կտա, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ իշխանությունները կհասկանան, որ բողոքը, որը առկա է հասարակության մեջ, հնարավոր չէ լռեցնել ո՛չ արտակարգ դրության, ո՛չ ընդդիմադիրներին բանտարկելով, ո՛չ շինծու գործեր ստեղծելով, ո՛չ էլ որևէ այլ կերպ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։