Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալվինա Գյուլումյան
A A
Քաղաքականություն

Ալվինա Գյուլումյան․ Առնվազն անբարոյականություն է նման գնահատական տալը․  «Ազատություն»

Ալվինա Գյուլումյանը  «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում կրկնել է՝  որ ինքը երկրորդ անգամ սկսել է պաշտոնավարել 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, և դեռևս իր պաշտոնավարման 12 տարին չի լրացել, հետևաբար այս փոփոխությունն իրեն չի վերաբերում: 

Ուրբաթ օրվանից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն` Հրայրը Թովմասյանը պետք է լքի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը, 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանն էլ հեռանան ՍԴ անդամների պաշտոններից։

Նա անդրադարել է հայտարարություններին՝ թե Սահմանադրական դատարանը սպասարկում է նախկին իշխանությունների շահերը, այդ թվում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

«Այսօրվա գործող Սահմանադրական դատարանում, նաև այս երեքս, որոնց հարցը այսպես դրված է, որևէ մեկը երկրորդ նախագահի կողմից չի նշանակվել: Եթե նշանակումն եք համարում պարտավորվածություն, որևէ մեկը երկրորդ նախագահի կողմից չի նշանակվել: Այսօր դատական իշխանությունում և մյուս մարմիններում աշխատում են մարդիկ, որոնք ստացել են պետական պարգևներ, որոնք իրենց հարազատներին բարեհաջող տեղավորել են, իմ պարագայում որքան էլ որ մեծ է եղել դատական իշխանության առումով իմ ծառայությունը, ես որևէ պետական պարգև որևէ նախագահից չեմ ստացել: Իմ ամուսինը Արտաքին գործերի նախարարության հիմնադիրներից մեկն է, լավագույն դիվանագետներից մեկը: Եթե ես այդ իշխանությունների համար սիրելի էի, կատարում էի նրանց բոլոր հանձնարարությունները, ի՞նչ է` ինձ համար դժվար էր իմ ամուսնու խնդրել, որ որևէ երկրում դեսպան նշանակվեր: Շատ նշանակված դեսպաններից ավելի արժանի է, բայց իմ մտքով անգամ չի անցել որ ես` որպես դատավորի հանկարծ իմ անաչառությունը որևէ ձևով կասկածի ենթարկեմ և որևէ իշխանավորի որևէ բան խնդրեմ: Եվ այսօր դրա հետ կապել առնվազն անբարոյականություն է նման գնահատական տալը»:

Նա շեշտել է` չի գնալու ՍԴ շենքի մոտ ոստիկանի հետ պայքարելու, բայց պնդում է` իր լիազորությունները դադարեցված չեն կարող համարվել, ինքը դատական ատյաններով է պաշտպանելու իր իրավունքները, այդ թվում` եթե անհրաժեշտություն լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

 

Մանրամասներն այստեղ