Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+Lori
A A
Սպորտ

«Լոռին ՖԱ»-ն միացավ առաջատարին հետապնդողներին

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 25-րդ տուրի մնացած երկու խաղերը:

Մրցաշարի պոտենցիալ առաջատար «Արարատ-Արմենիան» Վանաձորում մրցեց տեղի «Լոռի ՖԱ» թիմի հետ: Խաղի վերջին 20 րոպեում խփած երկու գոլերի հաշվին դաշտի տերերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան: Աչքի ընկան Ջոնել Դեսիրեն ու Ռոբերտ Մինասյանը:

Այս հաղթանակից հետո «Լոռի ՖԱ»-ն վաստակեց 39 միավոր, բայց մնաց նույն 5-րդ հորիզոնականում, քանի որ նրանից առաջ գտնվող «Նոան» նույնպես հաղթանակ տարավ: Վանաձորյան ակումբը շարունակում է պայքարել ոչ միայն մրցանակային տեղերի, այլև չեմպիոնի կոչման համար:

Օրվա երկրորդ խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Նոային» և պարտվեց 0:1 հաշվով: Միակ գոլը 87-րդ րոպեին խփեց Կիրիլ Բորը:

 

«Նոան» այդ հաղթանակից հետո վաստակեց 42 միավոր և բարձրացավ 3-րդ տեղ: «Ալաշկերտը» 40 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակն այժմ գլխավորում են «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան», որոնք վաստակել են 45-ական միավոր:

 

Հաջորդ, 26-րդ տուրը, տեղի կունենա հուլիսի 2-ին: