Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+milan - roma
A A
Սպորտ

«Միլան» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում/ լրացված

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» կհյուրընկալի Հռոմի «Ռոմային»:

Միլանցիներն այժմ 39 միավորով գտնվում են 8-րդ հորիզոնականում: Նրանք պայքարում են առաջին վեցյակ մտնելու համար, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր է տալիս:

«Ռոման» 27 տուրից հետո ունի 48 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: Հռոմեական ակումբը պայքարում է առաջին քառյակ մտնելու համար, ինչը իրավունք է տալիս մասնակցելու չեմպիոնների լիգային:

Թիմերն արդեն հրապարակել են հայտացուցակները: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Ռոմայի» մեկնարկային կազմում:

«Միլան» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի ժամը 19:15-ին:  Խաղն ավարտվեց՝  «Միլան»-«Ռոմա» ` 2:0։

 

Ֆուտբոլասերները խաղը կարող են ուղիղ եթերով դիտել այստեղ.