Բացել լրահոսը Փակել լրահոսը
1019858
A A
Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ իրեն ԱԱԾ են կանչել նախօրեին Սահմանադրական դատարանի առջև հնչեցրած կոչերի առնչությամբ:

«Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վար է դրված»,- ասաց Հակոբյանը:

Հունիսի 26-ին Ռուբեն Հակոբյանը Սահմանադրական դատարանի դիմաց էր, ընդդեմ այն օրենքի, որով դադարեցվել է Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ: