Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Ոստիկանության ծառայությունը արտակարգ դրության ընթացքում (տեսանյութ)

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն, որին ներգրավված են նաև ԱԱԾ, ԴԱՀԿ ծառայության, ՌՈ, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները։ Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են, որ խստագույն պահպանվեն Պարետի որոշումների պահանջները, ինչը հնարավորություն կտա կանխելու նոր կորոնավիրուսի տարածումը։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն։ Նշենք նաև, որ ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները: