Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նաիրա-Զոհրաբյան
A A
Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը ժամանեց Սահմանադրական դատարան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ժամանեց Սահմանադրական դատարան։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ եկել էր իրենց դիմումի բնօրինակը հանձնելու ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։

Նշեց, որ 15-օրյա ժամկետում պարզ կլինի՝ ՍԴ-ն վարույթ կընդունի՞ իրենց դիմումի քննությունը, թե ոչ։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դիմումը ստորագրված է 26 պատգամավորների կողմից, ինչը ամբողջ խորհրդարանի պատգամավորների 1/5-ը չէ, Զոհրաբյանն ասաց իրավաբանական հանրույթը այս առումով երկու մասի է բաժանված։