Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (1)
A A
Մշակույթ Հասարակություն

Պահանջում են չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի նախագիծը

Մի խումբ գիտնականեր և արվեստագետներ այսպիսի նամակ են տարածել․

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր տարակուսանքն ու վրդովմունքն ենք հայտնում Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման շուրջ զարգացումների վերաբերյալ։

Անթույլատրելի է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը: Քրեա-օլիգարխիկ համակարգի հետ համագործակցած իշխանությունները մեր մայրաքաղաքը հետևողականորեն դարձրել և դարձնում են անցյալ չունեցող քաղաք: Մասնավորապես թիրախավորված է Կենտրոն թաղամասը: Այսօր հերթը հասել է մանրածախ առևտրականացման պատճառով ժողովրդական միջավայրում «Ֆիրդուս» անվանված թաղամասին: Լինելով Երևան քաղաքի պատմա-ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից մեկը, իշխանությունների թողտվությամբ այն վերածվել է անխնամ և փնթի միջավայրի այն դեպքում, երբ որոշ խնամքի դեպքում կարող էր և կարող է դառնալ Երևանի ոչ վաղ անցյալը ներկային կապող նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային միջավայր: Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է: Երևանի անցյալը միայն թամանյանական Երևանը չէ: Խորհրդային մոդեռնիզմը իր դրական ներդրման հետ չկարևորեց Երևան քաղաքի նույնիսկ 19-րդ դարի պատմության վավերական վկայությունները պահպանելու անհրաժեշտությունը: Բայց խորհրդային ճարտարապետության առանձնահատկություններից մեկը ըստ էության գաղութային ժողովուրդների ինքնության խորհրդայնացումն էր նաև այդ ժողովուրդների անցյալի ոչնչացմամբ, որից, թվում է, պիտի հրաժարվեինք Հայաստանի ինքնիշխայնացմամբ: Ցավոք մենք գնացինք հակառակ ճանապարհով: Այսօր Երևանի նախախորհրդային անցյալից քիչ բան է մնացել, և հիմա կարծեք ընթացքի մեջ է այդ քիչը նույնպես ոչնչացնելու անհագուրդ ծրագիրը:

Եթե խնդիրը ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծածն իրագործելն է, ամենևին պարտադիր չէ այն անպայման Երևանի կենտրոնում իրագործել, առավել ևս՝ անցյալի քիչ վկայություն թաղամասի հաշվին: ՝ Անհավատալի է, որ Հյուսիսային պողոտայի տխրահռչակ հեղինակը, որն իր մեղքի մասնաբաժինն ունի պատմա-մշակությային հուշարձանների ոչնչացման և բազմաթիվ ընտանիքների ունեզերկան գործում, այսօր շարունակելու է արդեն ավանդականացող երևույթը՝ Երևանի անձնագրի հերթական էջը պոկել և սոսնձել նոր էջ՝ Թամանյական Երևանի վրա իշխող, ճնշող մի նոր մոդեռն ներկայացվող միկրո-թաղամասով:

Այս կարևորագույն խնդրի կողմին ավելանում է աշխատանքների խնդրահարույց օրինականության ընթացքը, քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի ու համապատասխան թույլտվությունների պակասը և վարչական դատարանում գերակա շահի որոշումը վիճարկող ընթացիկ գործի առկայության պարագայում։ Սրան գումարած՝ թաղամասի բնակիչների նկատմամբ հերթական ծաղրը՝ չնչին գումարը, որը նրանց առաջարկվել է դեռևս 2018թ. Հյուսիսային և Գլխավոր պողոտաների վատագույն ավանդույթներով:

Զազրելի է այս նախագծի իրականացմանը խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ»-ի հետ անմիջական կապ ունեցող անձանց և կազմակերությունների, իրականում մասնիկների տրոհված նույն Գլենդել Հիլզի դերակատարումը:

Մենք պահանջում ենք՝

- Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները,
- Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը,
- Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երևանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ,
- Բաց մրցույթ հայտարարել և ընտել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ:

Հարգանքով

Զարուհի Մուրադյան, ՀՀ Նկարիչների միության անդամ
Հրանուշ Խառատյան, Ազգագրագետ, ՊԳԹ
Հենրիկ Բախչինյան, ԲԳԴ
Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան, ՊԳԹ
Յուլիա Անտոնյան, Մշակութային մարդաբան,ՊԳԹ
Գոհար Մուրադյան, ԲԳԴ, Մատենադարան
Արծվի Բախչինյան, ԲԳԹ
Վահրամ Մարտիրոսյան, Գրող, կինոդրամատուրգ, լրագրող
Աշոտ Ադամյան,Դերասան, ռեժիսոր
Արմինե Գեղամյան, Լրագրող, խմբագիր
Լուսինե Հովհանիսյան, Լրագրող
Ռուբեն Առուտչյան, ՀՀ վաստակավոր նկարիչ
Սեդա Գրիգորյան, Վավերագրող ռեժիսոր
Տիգևան Հեքեքյան
Հասմիկ Պապյան, Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ
Տիգրան Ամիրյան, ԲԳԹ, գրականագետ
Լեւոն Խալաթյան, ՖՄԳԹ
Դավիթ Մաթևոսյան, ռեժիսոր, Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն
Արեգ Քեշիշյան, Ճարտարապետ/Ձեռներեց
Հայկուհի Մուրադյան, մշակութաբան
Արտավազդ Եղիազարյան, «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող
Դիաննա Սահակյան, մշակութաբան
Արմեն Աբրոյան, ճարտարապետ
Լուսինե Գրիգորյան, մեդիա մասնագետ
Կարեն Թովմասյան, միջազգայնագետ-պատմագետ, լրագրող
Աշոտ Սիմոնյան, ճարտարապետ
Մարինա Դիլանյան, նկարիչ
Նատլիա Օհանյան, ճարտարապետ
Սամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչ
Սուսաննա Մկրտչյան, թարգմանիչ, բանասեր
Սոսե Ղլեջյան, բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Տիգրան Հայրապետյան, ճարտարագետ
Լուսինե Խառատյան, Մշակութային մարդաբան
Էդիթ Սողոմոնյան, կրթության կառավարման մասնագետ
Ալեքս Միրզոյան, երաժիշտ, մշակութային միջոցառումների կազմակերպիչ
Աստղիկ Սիմոնյան թատերագիր, կինոդրամատուրգ
Մարիամ Ավագյան ԿԳԹ, դոցենտ
Էդուարդ Բագրատունի, լուսանկարիչ
Տորք Դալալյան, լեզվաբան-բանագետ
Նելլի Շիշմանյան, վավերագրող լուսանկարիչ, դիրիժոր
էսթեր Հակոբյան, զարգացման ծրագրերի կառավարիչ
Աղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբան
Հերիքնազ Հարությունյան, բանասեր
Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան
Գոհար Ստեփանյան, ազգագրագետ, պ․գ․թ․
Վիլյամ Կարապետյան, նկարիչ-դիզայներ
Դավիթ Մարգարյան, ՏԳԹ
Արտեմ Սադոյան ՏՏ գործարար
Սոնա Տոնիկյան, արևելագետ
Ջավահիր Այվազյան, ինժեներ քիմիկ-տեխնոլոգ
Իննա Մխիթարյան, ֆոտոլրագրող
Արամ Ղանալանյան, ճարտարապետ "Ռաֆայել Իսրայելյան" հիմնադրամի համահեղինակ
Գագիկ Աղասարյան, ճարտարապետ
Էմմա Ֆահրադյան ճարտարապետ ճարտարապետների միության անդամ
Սամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչ
Արթուր Աթայան, արվեստաբան, ՀԳՊԱ դասախոս
Նարբե Պետրոսյան, "Ստորակետ Ճարտարապետական Արվեստանոց" համահիմնադիր-ճարտարապետ
Հասմիկ Սողոմոնյան նկարիչ-դիզայներ
Զարուհի Սիմոնյան, սոցիոլոգ
Առնոլդ Հակոբյան, ՏԳԹ
Գևորգ Եղիկյան, ֆմգթ, տվյալագետ, քաղաքային պլանավորող
Հասմիկ Մանուկյան, արաբագետ
Շողեր Մաթևոսյան, "Չորրորդ իշխանություն" թերթի գլխավոր խմբագիր
Անահիտ Մանուկյան, բժիշկ-ստոմատոլոգ
Նաիրա Սահակյան, Իսլամագետ
Դավիթ Ֆիդանյան, պատմաբան
Աշոտ Գևորգյան, քաղաքագետ
Լիանա Եղիազարյան, լրագրող
Պետո Պողոսյան, նկարիչ
Վահրամ Աղաբալյան, ծրագրավորող
Սոնա Գրիգորյան, արաբագետ
Տաթև Հակոբյան, լուսանկարիչ
Լիլիթ Վաղարշյան, նկարիչ
Դավիթ Սիմոնյան, ուսանող
Բագրատ Անդրեասյան, տնտեսագետ
Արեգ Նազարյան, երգահան
Սամվել Մարտիրոսյան, մեդիա փորձագետ
Սիլվա Աղաջանյան, բանասեր֊հոգեբան
Մովսէս Տէր Գէորգեան, Ճարտարապետ
Հասմիկ Բարխուդարյան, արվեստաբան, մշակութային լրագրող
Աղավնի Հարությունյան, հաղորդակցության փորձագետ
Մարգարիտ Սարգսյան, դաշնակահար
Մարգարիտ Փիլիպոսյան
Արա Փահլևանյան
Նելլի Մարդանյան
Խաթուն Ատիկյան
Նվարդ Մանասյան
Ինգա Զառաֆյան
Արեգ Պետրոսյան
Աննա Մաթևոսյան

Ստորագրահավաքը շարունակվում է այստեղ՝

https://www.facebook.com/isabella.sargsyan.71/posts/304056257651723