Բացել լրահոսը Փակել լրահոսը
105942240_1015265392250928_8246405444635257236_n
A A
Պաշտոնական

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Սիրելի ընկերներ,
քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Գիտեմ, որ լրատվամիջոցներում մինչ այս պահն էր նման լուր պտտվում, բայց դրա մասին հաջորդ դասին...

Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր:

Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին:

Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»: