Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2020-06-23_13-21-24-1
A A
Պաշտոնական

Կմեկնարկեն Գյումրիի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Գյումրիի H=180մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, ժամը 09։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիո ալիքների հեռարձակման տեխնիկական միջոցները ժամանակավորապես կանջատվեն։

Միաժամանակ, ընկերությունը հորդորում է վարորդներին՝ սկսած 2020թ հունիսի 26-ից, Գյումրիի հեռուստաաշտարակի մոտակայքում տրանսպորտային միջոցները կայանելիս ձեռնարկել համապատասխան պաշտպանիչ միջոցներ՝ ներկի հարվածներից պաշտպանելու նպատակով։

 

Աշխատանքների ավարտի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։