A
A
Ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ - անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա:
Այս մասին Ֆեյսբուքում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք
Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։ Նույն հաքերներն են։ ԵՆթադրում եմ, նույն ձեւով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, փախնելով Կուբատլիից»։