Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական դատարան ՍԴ SD
A A
Քաղաքականություն

Քոչարյանի դիմումի քննության օրը չի փոխվել. ՍԴ

Ի պատասխան ապատեղեկատվություն պարունակող որոշ լուրերի՝ հայտնում ենք, որ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առնչությամբ այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել և դատաքննության օր չի փոփոխվել:


Սահմանադրական դատարանի աշխատակազմ