Հավատարմությունը փոխադարձ է. TI'ME-ը մեկնարկել է նոր նախագիծ
Աջակցիր «Ա1+»-ին
Յուրաքանչյուր ընկերության համար չկա ավելի բարձր գնահատական, քան հաճախորդի հավատարմությունը։ Հավատարմությունը փոխադարձ է․ այս կարգախոսով TI'ME-ը մեկնարկեց իր նոր ծրագիրը։
Ի պատասխան այդ հավատարմության-ը TI'ME-ի բոլոր հաճախորդներին արդեն իսկ տրամադրվում են TI'MEClub կուտակային քարտեր յուրաքանչյուր գնման հետ։ TI'MEClub քարտապանները ոչ միայն կուտակում են միավորներ կատարված գնումներից, այլև.
-Կարող են օգտագործել կուտակված միավորները TI'ME, G-Shock և PANDORA բոլոր խանութ-սրահներում;
-Կարող են մոդելի գումարն ամբողջությամբ վճարել կուտակված միավորներով;
-Կարող են կուտակված միավորներով գնել զեղչված մոդելներ;
-Կարող են կուտակել միավորներ նաև օնլայն գնումներից։
Իսկ հատուկ ներբեռնված հավելվածը հնարավորություն կտա օգտագործել TI'MEClub քարտն առցանց։
Դառնալով TI'MEClub անդամ և կատարելով գնումներ, քարտապանը կարող է բարձրացնել իր կուտակման շեմը՝ 5%-ից 10%, և այնուհետև 10%-ից 15%։ Քարտերը տրամադրվում են հաշվի առնելով հաճախորդի նախկինում կատարված գնումները։
TI'ME-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում:
TI'ME-ը ներկայացված է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Խանութ-սրահների քանակը 3 երկրում հասնում է 33-ի:
###