Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան
A A
Քաղաքականություն

ԱԱԾ-ն դարձել է քաղաքական գործիք․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Մեր երկիրը գնում է բռնապետության ճանապարհով»,- ասում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Գեղարքունիքի մարզում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությունից հետո կայացած ճեպազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ 

«Այն ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում Սահմանադրական կարգի տապալում էր և դրա արդյունքում պետության իրավական լինելը դրվում է լուրջ վտանգի տակ»,-ասաց նա։

Ըստ նրա՝ ԱԱԾ-Ն դարձել է քաղաքական գործիք․

«Իմ պաշտոնավարման ընթացքում քաղաքական պատվեր չի կատարվել և անվտանգության ծառայությունը այլախոհների չի փնտրել, ինչպես արվում է հիմա»։

Բոլոր կարող ուժերին կոչ եմ անում համախմբվել և պահել մեր պետականությունը,- ասաց Արթուր Վանեցյանը։

Այն հարցին, թե  նախկինում հայտարարություն էր արվել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ հուշագիր ստորագրելու մասին, ինչու չի ստորագրվել Վանեցյանը նշեց, որ որևէ բան չի խանգարում դրա ստորագրմանը․

«Որևէ քաղաքական ուժ դեռ չի ստորագրել և չի հերքել հուշագիրը։ Այս պահին ընթանում են ակտիվ շփումներ մեր գործընկերների հետ»։

Վանեցյանը անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջարդելուն, համարելով, որ դա քաղաքական հետապնդում է․

«Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխանությունը հարյուր տոկոսով փոխելու հայտարարությամբ։ Նրան չկարողացան կալանավորել որովհետև մեր իրավապահները առանց հիմքեր ունենալու կատարում են քաղաքական պատվերներ և դատարանում չեն կարողանում ներկայացնել կամ ապացուցել իրենց մեղադրանքները։ Մի քանի օր իրավապահ մարմինները զբաղվում էին Գագիկ Ծառուկյանի տունը ցուցադրելով»։

 Լրագրողներից մեկը հետաքրքրվեց արդյո՞ք նրա  վրա չի եղել  ռուսական ազդեցություն. 

«Ինչ վերաբերվում է իմ ռուսական համարանիշով ավտոմեքենային, ապա ասեմ, որ մեքենան գնված է եղել Ռուսաստանում և ուղղակի առիթ չի եղել փոփոխելու համարանիշերը։ Ես բարձր եմ գնահատում այլ երկրների հետ մեր երկրի անվտանգային և տնտեսական հարաբերությունները »։

 Տեսանյութը՝ Ֆակտորի