Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+melikyan
A A
Սպորտ

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Երևանի «Ալաշկերտը»

«Լվովի» նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անգործ շատ չի մնա: Այդ մասին հայտնում է ուկրաինական xsport-ը:

40-ամյա մասնագետը կգլխավորի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար թիմերից մեկը՝ Երևանի «Ալաշկերտը»: Առաջիկա օրերին կհայտարարվի պայմանագրի կնքման մասին:

«Ալաշկերտն» այժմ գտնվում է Հայաստանի առաջնության 3-րդ տեղում: Եղիշե Մելիքյանն իր թիմի հետ կպայքարի Եվրոպայի լիգա մտնելու համար: Հայտնում է աղբյուրը:

Հավելենք, որ Եղիշե Մելիքյանը «Լվովի» մարզիչ էր նշանակվել անցած տարվա հոկտեմբերին: Նրա գլխավորությամբ լվովցիներն անցկացրել են 15 հանդիպում, որոնցում տարել են 3 հաղթանակ, կրել 7 պարտություն:

«Լվովն» Ուկրաինայի առաջնությունում զբաղեցնում է նախավերջին տեղը և պայքարում է ուժեղագույնների խմբում մնալու համար: