Բացել լրահոսը Փակել լրահոսը
_113020158_tass_23067131
A A
Քաղաքականություն

Ղրղզստանի նախկին նախագահը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել

Բիշքեքի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին 11 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է bbc.com-ը։

Նա մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով։ 

Դատարանի որոշմամբ՝ Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից և գույքից:

Նախկին նախագահը ձերբակալվել էր մեկ տարի առաջ։ 2019-ի օգոստոսի 7-ին Աթամբաևի՝ մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող տան գրոհի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։

Ղրղզստանի նախկին նախագահն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքը ևս հրաձգության մասնակից է եղել։ Հատուկ նշանակության ջոկայիններին չէր հաջողվել Աթամբաևին միանգամից ձերբակալել. նախկին նախագահը միայն հաջորդ օրն էր հանձնվել։