Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՎՄ
A A
Հասարակություն

Նախկին ցմահ դատապարտյալն ակնկալում է ստանալ հաշմանդամության իր թոշակը (տեսանյութ)

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 2018 թվականին վաղաժամկետ ազատ արձակված նախկին ցմահ դատապարտյալ, հաշմանդամ Վահագն Մարուքյանը դիմում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` իրեն հասանելիք 1 տարվա հաշմանության թոշակը տրամադրելու համար։

«Ա1+»-ի հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ 2009-10 թվականներին իրեն հասանելիք թոշակը չի ստացել։ «1993 թվականին ես բերման եմ ենթարկվում, 94-ին դատապարտվում եմ մահվան։ Ինչպես այն ժամանակ բոլորը՝ ԽՍՀՄ անձնագիր ունեի։ Իմ անձնագիրը եղել է գործերի մեջ։ 2009-ին ես ճանաչվում եմ երկրորդ կարգի հաշմանդամ, «Նուբարաշեն» քրեակտարողական հիմնարկի ղեկավարությունն անձնագիրն ուղարկում է սոցապ ծառայություն, որ ինձ թոշակ տրամադրեն։ Իրենք պատասխանում են, որ պետք է հայկական անձնագիրն ուղարկել»,- նշեց Մարուքյանը։

Սակայն քրեակատարաողական հիմնարկը, Վանաձորի քաղաքացու խոսքերով, շատ ուշ, երկար «կռիվներից» հետո նոր դիմում է անձնագրային բաժին անձնագրի տրամադրման համար, ստանալուց հետո ՔԿՀ-ն 2 ամսի չափով անձնագիրը պահել է իր մոտ, չի ուղարկել սոցապ ծառայություն, սպասել է, տարին փոխվել է։ 

«2010 թվին ես էլի գնում եմ բժշկական կոմիսիայի, այդ ժամանակ ինձ մոտ նորից հաշմանդամություն են ճանաչում, այդ ժամանակվանից են սկսում ինձ թոշակ տալը։ Հիմա հիմնարկը թերացել է, հնարավորություն չեմ ունեցել գնալ անձնագրային բաժին, անձնագիրը վերցնել, գնալ սոցապ բաժին։ Հիմնարկը պետք է աներ ամբողջությամբ։ Հիմարկի մեղքով փաստորեն ես իմ մի տարվա հաշմանդամության թոշակը չեմ ստանում»,- շարունակեց նա։

Մարուքյանի հաշվարկով իրեն հասանելիք գումարը 2009-10 թվականների համար կազմում է (եթե չի սխալվում ամսական թոշակի թվի չափի մասով, 8000 դրամ) հաշվարկով 96 հազար դրամ է։ Այժմ նա սպասում է ԱՍՀ նախարարությանը գրած դիմումի պատասխանին։

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։