Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ատելության խոսքի կիրառումը  ուղիղ կապ ունի քաղաքական պայքարի հետ․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Ատելության խոսքը սոցիալական հարթակներից տեղափոխվել է լրատվամիջոցներ։

  «Ատելության խոսքը ուղիղ  կապ ունի քաղաքական պայքարի հետ։ Քաղաքական գործիչները պետք է փորձեն  զերծ մնալ ատելության խոսքի տարածումից, բայց հիմա մենք ականատես ենք, որ քաղաքական գործիչները ավելի քան հաճախ են կիրառում ատելության խոսք»,- նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը;

Նա  շեշտում  է՝  ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը, բայց մեծ  հարց է, թե այդ  ինչ ազդեցություն ունի հասարակության վրա։

«Արդյոք այդ իրավունքն այնպես է օգտագործվում, որ հանրությանը օգուտ տա, արդյոք օգտագործվում է ճշգրիտ ինֆորմացիա տալու համար, այդ ամենը կարգավորելու համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք պետք է կիրառել»։

«Ատելության խոսքը մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով քննարկմանը  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը  ընդունում է կա խնդիր.

« Մեր պարագայում ատելության խոսքը ոչ թե էմոցիոնալ պոռթկում է, այլ կանխամտածված վիրավորանք։ Ատելության խոսքի տարածման ամենամեծ հարթակը ֆեյսբուքն է , անգամ գլխագրերում մենք հանդիպում ենք վիրավորանքներ և ատելության խոսքեր։Շատ լրատվամիջոցներ իրենց գլխագրերում, նյութերում կիրառում են ատելության խոսքեր և ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է աշխատել ԶԼՄ օրենսդրության վրա»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը  շեշտում է՝ միջազգային  սահմանումները բավականին ընդհանուր են և շատ դժվար է նրանք կիրառել կոնկրետ իրավիճակներում . «Մենք էլ պետք է փորձենք այդ սահմանումները հստակեցնել և դարձնել տարբեր իրավիճակներում կիրառելի»։

Արթուր Հովհաննիսյանի հավաստմամբ պետք է կիրառել « և այդ մեկ մարդը դու ես» եզրույթը, այսինքն՝  ատելության խոսքի դեմ պայքարը յուրաքանչյուրս սկսենք մեզանից»։