Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը ՍԴ-ում նշանակված է հուլիսի 7-ին

Սահմանադրական դատարանը հրապարակել է  նիստերի ժամանակացույցը։

Ըստ այդմ՝  հուլիսի 7-ին  քննարկվելու է      Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը։

Դիմումների քննությունը լինելու է գրավոր ընթացակարգով։  Աշխատակարգային որոշմամբ նիստը նշանակված է ժամը 11-ին։