Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hambarcumyan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փոխել է ակումբը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը երեք տարվա պայմանագիր է կնքել Կիպրոսի բազմամյա չեմպիոն «Անորտոսիսի» հետ:

Ինչպես հայտնում է alphanews կայքը, 29-ամյա հայ ֆուտբոլիստը ակումբի երրորդ ձեռքբերումն է վերջին երկու օրվա մեջ: Մինչ այդ «Անորտոսիսը» նմանատիպ պայմանագիր էր կնքել բրազիլացի Անդերսոն Կորեայի և կամերունից Չառլզ Էլունդուի հետ:

Մինչ այդ Հովհաննես Համբարձումյանը հանդես էր գալիս տեղի «Էնոսիս Պարալիմնի» թիմում, որի կազմում այդ մրցաշրջանում անցկացրել է 18 խաղ, խփել 3 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: