Բացել լրահոսը Փակել լրահոսը
bolton
A A
Քաղաքականություն

Դատարանը մերժեց ԱՄՆ նախագահի վարչակազմին․ Թրամփի հասցեին մեղադրանքները կդրվեն ընթերցողի սեղանին

ԱՄՆ-ի դատարանը մերժել է երկրի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հեղինակած գրքի վաճառքը մերժելու մասին Թրամփի վարչակազմի դիմումը: Արդարադատության նախարարությունը պնդում էր, որ գրքում տեղ գտած նկարագրությունները ճշտված չեն:

Վաշինգտոնի մարզային դատարանի դատավոր Ռոյս Լամբերթն ասել է, թե «պարոն Բոլթոնը «խաղացել» է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հետ եւ «վնասել իր երկրին»: Սակայն նա միեւնույն ժամանակ ընդունել է վճիռ, որ կառավարությունը չի կարողացել ներկայացնել փաստարկներ այն մասին, որ դատական արգելքը կարող է կանխել անուղղելի սխալը»:

Բոլթոնի՝ «Սենյակը, որտեղ այն տեղի է ունեցել» վերնագրված գիրքը վաճառքի կհանվի հունիսի 23-ից:

Գրքում Բոլթոնը նախագահին նկարագրում է որպես մի պաշտոնյա, որի կայացրած որոշումների գլխավոր նպատակը նախագահի պաշտոնում վերընտրվելն է:

Տեղ գտած մեղադրանքների շարքում են 2020 թվականի ընտրություններում հաղթելու գործում Չինաստանի նախագահից օգնություն խնդրելու հատվածը:

Բոլթոնն իր գրքում մեղադրում է Թրամփին այն բանի մեջ, որ վերջինս փորձել է ներգործել քրեական հետաքննությունների ընթացքի վրա, որը ըստ նրա, նպատակ է ունեցել շահել որոշ բռնակալների համակրանքը: Բոլթոնը գրում է, որ Թրամփը ցանկացել է օգնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին թուրքական մի ընկերության հետ կապված պատմության մեջ: Ըստ հեղինակի՝ ԱՄՆ-ի ղեկավարն ասել է, թե «լավ կլիներ ներխուժել Վենեսուելա» եւ որ հարավամերիկյան այս պետությունն «իսկապես Միացյալ Նահանգների մաս է»:

Բոլթոնն իր գրքում մեղադրում է Թրամփին անտեղյակ լինելու համար, որ Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է, եւ նույնիսկ մեկ անգամ իր օգնականներից մեկին հարցրել է, թե արդյոք Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում չէ:

 

«Ամերիկայի ձայն»