Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak
A A
Սպորտ

«Շիրակը» հաղթեց «Արարատ-Արմենիային» և ամրապնդվեց 2-րդ տեղում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու առաջատարները: Երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիային» և ահղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը հանդիպման 35-րդ րոպեին խփեց առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն:

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 42 միավոր և էլ ավելի մոտեցավ առաջին տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»: Այժմ ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում թիմերին:

Զուգահեռ ընթացող «Նոա» - «Լոռի ՖԱ» խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարան տանտերերը: Արդեն առաջին խաղակեսում մոլդավացի Դան Սպատարուն ու լիտվացի Ռոկաս Կրուսնաուսկասը երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Վանաձորյան ակումբին միայն խաղավերջում հաջողվեց խփել միակ պատասխան գոլը: Աչքի ընկավ հաիթցի Ջոնել Դեսիրեն:

«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 29 միավոր և բարձրացավ 3-րդ տեղը, իսկ ահա «Լոռի ՖԱ»-ն 36 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում:

Վաղը կկայանան տուրի վերջին հանդիպումը: Երևանի «Արարատը» սեփական դաշտում կընդունի «Ալաշկերտին»: