Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess kanajk
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստուհիներին դեռ չի հաջողվում մտնել լավագույն ութնյակ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող կայծակնային շախմատի կանանց առցանց մրցաշարում մեկնարկել են որակավորման փուլի մրցումները:

Առաջին օրը եզրափակիչ մրցաշարի երկու ուղեգրերը նվաճել են չինուհի Կայա Նինը և ուկրաինուհի Աննա Ուշենինան: Երկրորդ օրը որակավորման փուլի արգելքը հաղթահարել են վիետնամցի Նգույեմ Ֆամը և մոնղոլուհի Տուրմունխ Մունխզուլը:

Մրցաշարին մասնակցող Հայաստանի շախմատիստուհիներին առայժմ չի հաջողվում մտնել լավագույն ությակ՝ փլեյ-օֆֆում պայքարը շարունակելու համար: Հանրապետության չեմպիոն Մարիա Գևորգյանը 8 հնարավորից վաստակելով 6 միավոր, զբաղեցրել է 31-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով գրավել է 84-րդ հորիզոնականը: Աննա Խաչատրյանը տեխնիկական պատճառներով չի կարողացել մասնակցել մրցաշարին:

Այսօր կանցկացվի որակավորման 3-րդ փուլը: Ընդհանուր առմամբ նախատեսված է նման վեց փուլ: Դրանցում առաջին երկու տեղերը գրաված շախմատիստուհիները կմտնեն եզրափակիչ փուլ, որտեղ նրանց կմիանան ՖԻԴԵ-ի կողմից հրավիրված 9 առաջատար շախմատիստուհիները:

Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի չորս փուլով: Դրանք կկայանան հունիսի 24-28-ը, հուլիսի 1-5-ը, 8-12-ը և 15-19-ը: Հուլիսի 20-ին տեղի կունենան սուպերեզրափակիչը:

Հավելենք, որ յուրաթանչյուր փուլի հաղթողը կստանան 3000 դոլար պարգևավճար: Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 6500 դոլար: