Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Բախվել են բեռնատարները

Աշտարակ քաղաքից դեպի Շամիրամ գյուղ տանող ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են քարով բեռնված «ԿամԱԶ» (վարորդ՝ Միհրան Մ․, ծնված 1963 թ.) և «ԶԻԼ» մակնիշների (վարորդ՝ Գևորգ Օ․, ծնված 1990 թ.) բեռնատարները․ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել և փակել է ճանապարհահատվածը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները Գևորգ Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Միհրան Մ․-ինը՝ միջին ծանրության․ վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները փակել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

ԱԻՆ