Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԲԴԽ-ն քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը․ ուղիղ (տեսանյութ)

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում ընթանում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթ հարուցելու գործով նիստը։ 

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց միջնորդության բովանդակությունը։ 

Ազարյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ անորոշ է, թե, ըստ որոշման, ինչ է խախտել Ալեքսանդր Ազարյանը։  
 
Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Ըստ դիմումատուի՝ Ալեքսանդր Ազարյանը խախտում է թույլ տվել «5-րդ ալիքի» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով։
 
Գործի քննության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանն իր մայրիկի առողջական վիճակի հետ կապված խնդրով շտապ գնացել է Գավառ։ Վարդազարյանը կողմերից հետաքրքրվեց, թե Չիչոյանի բացակայության պարագայում ի՞նչ դիրքորոշում ունեն նիստը շարունակելու վերաբերյալ։ 
 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեմ չէր շարունակելուն, Ալեքսանդր Ազարյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դեմ արտահայտվեց՝ կարևորելով Չիչոյանի ներկայությունը։
 
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 25-ին։